«Արցախի պարտությունը հաղթանակ է, որն ամրապնդեց մեր ինքնիշխանությունը» թեզից հետո ռեժիմն անցել է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին:
«Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար». Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս:
2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլև՝ պետական հանցագործություն:
Փաստորեն, հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում, ու դա արվում է բացահայտորեն՝ Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով:
Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը՝ պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի՝ հանուն «ինքնիշխանության» ու «անկախության»:
Ստեփան Դանիելյան